«Հրապարակ». Հայաստանում հակառուսական ալիք է մ...

«Հրապարակ» թերթը գրում է. «Պատահական չէ, որ երեկվանից ՌԴ-ի դեմ իշխանական եւ իշխանամերձ շրջանակներից հայտարարությունների տարափ էր, անգամ բողոքի ցույց՝ Հայաստանում ՌԴ դեսպանատան շենքի առջեւ։ Ակցիայի կազմակերպիչները հայտարարում  էին, որ ՌԴ-ն չի կատարում ռազմավարական դաշնակցի՝ ՀՀ-ի նկատմամբ ստանձնած իր պարտավորությունները, եւ հավաքի նպատակն է՝ ՀՀ քաղաքացիների բողոքի արտահայտումն ընդդեմ ՌԴ անտարբերության ու չեզոքության։ Ռուսաստանի դեմ սկսեցին հանդես գալ սորոսականները՝ հայտարարելով, թե ՌԴ-ն է ուզում Սյունիքով միջանցք բացել։

Ռուսաստանի դեմ անուղղակի հայտարարությամբ հանդես եկավ անգամ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ կառավարության նիստի ժամանակ, խոսելով տեղի ունեցածի վերաբերյալ տարբեր երկրների արձագանքի մասին եւ ասելով․ «Առանձին երկրների կամ երկրի դեպքում ունեինք ավելի ակնկալիքներ, եւ թերեւս նաեւ գաղտնիք չէ, որ որոշ դեպքերում ոչ այնքան արդարացան: Ավելին թույլ տվեք չմանրամասնել»: Ուշագրավ է նաեւ այն հանգամանքը, որ ՀՀ-ում ՌԴ դեսպանը Հայաստանում հավատարմագրված դեսպանների ու միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ երեկ չէր այցելել ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով տուժած շրջաններ, մասնավորապես՝ Ջերմուկ։ Այցին մասնակցում էին 29 երկրի եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչները»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում