«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրային դժգոհությունները որքան ավելանում են, այնքան կառավարությունն «առատաձեռն» է դառնում։ Շաբաթներ առաջ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը խոսեց ուսուցիչների աշխատավարձերի իբրեւ թե բարձրացման մասին։ Իսկ շատ չանցած պարզվեց, որ խոսքն ատեստավորումը գերազանց անցածների մասին է, որոնց թիվը ներկայումս կարելի է մեկ ձեռքի վրա հաշվել, եւ 400 հազար դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչ այսօր Հայաստանում պարզապես չկա։ Հիմա էլ դատավորների աշխատավարձն են ավելացնում՝ կառավարությունն առաջարկում է վճռաբեկ դատարանի դատավորների համար սահմանել հավելում պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով, իսկ Սահմանադրական դատարանի բոլոր դատավորների համար հավելավճարի չափը սահմանել ֆիքսված պաշտոնային դրույքաչափի 80 տոկոսի չափով:



