«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած շաբաթ աշխատանքային այցով Եվրոպա մեկնած Իշխան Սաղաթելյանի հետ հանդիպած եվրոպացի պաշտոնյաները, մեղմ ասած, չեն թաքցրել իրենց տարակուսանքը հայաստանյան խորհրդարանական ընդդիմության նկատմամբ իշխանության ձեռնարկած սանկցիաների առիթով եւ իրենց զարմանքն ու մտահոգությունն են արտահայտել այդ քայլերի կապակցությամբ:
Հիշեցնենք, որ դիմադրության շարժման համակարգող, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն անցած շաբաթ աշխատանքային այցով մեկնել էր Եվրոպական խորհրդարանի Ստրասբուրգի նստավայր, այնուհետեւ՝ Բրյուսել: Հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդարանի ղեկավարության, Հայաստանին առնչվող մարմինների պատասխանատուների, Հայաստանի գծով զեկուցողների եւ քաղաքական հիմնական խմբերի ներկայացուցիչների հետ»:
Ամբողջական հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում



