«Հրապարակ». Անհատ քաղաքացիների ավտոմեքենանե՞ր...

«Հրապարակ» թերոը գրում է․

«Չնայած իշխանությունները թաքցնում են վերջին ագրեսիայի զոհերի անունները եւ մինչ օրս անունների լիարժեք ցանկ կամ զոհերի վերջնական թիվ չեն հրապարակել, սակայն պատերազմի մասնակիցները պատմում են, որ զոհերի ու վիրավորների տեղափոխման համար բանակին պատկանող տրանսպորտային միջոցներից բացի, աջակցություն են խնդրել եւ վերցրել «Գազպրոմին» պատկանող «ՈՒԱԶ» ավտոմեքենաները, որոնցով վիրավորներին են տեղափոխում։ Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում էլ «Սպայկայի» սառնարան-մեքենաներն էին բանակի կարիքների համար ծառայում:
 

Մեր հարցին ի պատասխան՝ «Գազպրոմ Արմենիայի» լրատվականից հերքեցին. «Պաշտոնապես մեզ չեն դիմել, հետեւապես՝ չի տրամադրվել»: Վստահ չենք, որ սա ճիշտ է, սակայն այդ պարագայում մնում է ենթադրել, որ անհատ քաղաքացիների ավտոմեքենաներն են ծառայում բանակի կարիքների համար»։