90-ականներից դեռևս իր արատավոր կենսագրությամբ հայտնի Հայկ Բաբուխանյանը վերջին շրջանում մեծ ջանքեր է գործադրում պետական այր ներկայանալու համար։ Բաբուխանյանին թվում է, թե պետական այր կարելի է դառնալ միայն սպիտակ մազեր ունենալու հանգամանքով։
Պետական այր ներկայացող այս անձնավորությունն իրականում մոռանում է, որ իր անցյալը, որը նաև ներկան է շատերին է հայտնի ու առնվազն ծիծաղելի է, երբ սրա մասին խոսում են, որպես պետական գործչի։
Պետական գործիչ ներկայացող այս անձը փորձում է մոռանալ, թե ինչպես լայն ապտակ կերավ ՍԻՄ օրինական առաջնորդ Հրանտ Խաչատրյանի կողմից։ Շռնդալից ապտակը Խաչատրյանը արդարացիորեն հասցրել էր Բաբուխանյանին 2007 թվականի ձմռանը, երբ ապտակվողը դատարանի որոշմանը հակառակ հրաժարվում էր լքել ՍԻՄ կուսակցության գրասենյակը։ Հրանտ Խաչատրյանի հայ տղամարդուն վայել պահվածքին Բաբուխանյանը պատասխանել էր բաբուխանյանավարի՝ դիմել էր իրավապահներին, որպեսզի պատժեն իրեն ապտակող գործչին։
Ի դեպ Բաբուխանյանը պարզվում է արժանապատիվ հայից մեկ անգամ չէ ապտակ կերել։ Այս մասին անձամբ Հրանտ Խաչատրյանն է գրել ֆեյսբուք սոցիալական ցանցում․«Այո, եղել է նման բան, բայց երկու անգամ։ Հղումով ծանոթացեք դատական գործին ու իմացեք, թե ինչ բան է քաղաքական պատվերը ու ինչպես է այն գործում։
Միայն այս դրվագը բավական է, որպեսզի ծիծաղելի հնչի Բաբուխանյանին պետական այր ներկայացնելը։



