«Ազատություն» կուսակցությունը որոշել է ԱԺ ընտրություններում սատարել «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» քաղաքական ուժին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
««Ազատություն» կուսակցության հանրապետական վարչության ընդլայնված նիստը որոշում է կայացրել 2026թ Ազգային Ժողովի ընտրություններում սատարել «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» քաղաքական ուժին։
Նիստը նաև որոշում է կայացրել հրավիրել կուսակցության համագումար։
«Հանրապետական վարչությունը նաև որոշում է կայացրել 2026թ ապրիլի 19-ին ժամը 14։00 հրավիրել կուսակցության համագումար՝ ընտրություններին ընդառաջ կուսակցության ռազմավարության, ներկուսակցական կազմակերպական հարցեր քննարկելու համար»,- գրել է Հրանտ Բագրատյանը։



