Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարություն է տարածել Իրանի և ԱՄՆ-ի միջև կնքված հրադադարի վերաբերյալ։
Նրա խոսքով՝ հրադադարի համաձայնագիրը «բացարձակապես վերաբերում է բոլոր ճակատներին, այդ թվում՝ Լիբանանին»։ Նա նշել է, որ մեկ տարածաշրջանում հրադադարի ցանկացած խախտում կհամարվի ամբողջ համաձայնագրի խախտում։
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարը, անկասկած, հրադադար է բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։ Այս հրադադարի խախտումը ցանկացած ճակատում համարվում է խախտում բոլոր ճակատներում։ Այս հրադադարի ցանկացած խախտման հետևանքների համար պատասխանատվություն են կրում Միացյալ Նահանգները և Իսրայելը», — հայտարարել է Արաղչին։



