Տեսանյութ. Հրադադար Ղրղզստան-Տաջիկստան սահման...

Ղրղզստանը Տաջիկստանի հետ սահմանային հակամարտության հետևանքով ունի 13 զոհ ունի և 121 վիրավոր։ Այս մասին հայտնում է 24.kg պարբերականը՝ հղում անելով երկրի առողջապահության և սոցիալական զարգացման հարցերով նախարարությանը։

Վիրավորներից 25-ին ավիատրանսպորտով Բատկենից տեղափոխել են Բիշքեկի բուժհաստատություններ։

Ապրիլի 29-ին Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին զինվորականների միջև զինված ընդհարում է տեղի ունեցել։ Դրան նախորդել է բնակիչների միջև կոնֆլիկտը ջրաբաշխիչ կետի շրջանում, որի պատկանելիությունը կողմերը վիճարկում են։

Հինգշաբթի ավելի ուշ Ղրղզստանն ու Տաջիկստանը կարողացել են պայմանավորվածություն ձեռք բերել հրադադարի վերաբերյալ։ Կողմերը պարտավորվել են ուժերը վերադարձնել նախկին տեղակայման վայրեր։