Հրաչուհի Միրզոյանը չի վերցնի ԱԺ պատգամավորակա...

«Հայաստան» դաշինքի ցուցակով ԱԺ պատգամավորական մանդատս չեմ վերցնելու։ Այս մասին հայնում է Ռազմավարական հաղորդակցությունների մասնագետ,  Fabula Strategic Communications ընկերության հիմնադիր, տնօրեն, Mediamonitoring.am համահիմնադիր Հրաչուհի Միրզոյանը։

«Ի պատասխան բոլորիդ հարցումների` տեղեկացնում եմ, որ «Հայաստան» դաշինքի ցուցակով ԱԺ պատգամավորական մանդատս չեմ վերցնելու։ Այդ երկամսյա աթոռն այս ԱԺ-ում ինձ անհրաժեշտ չէ։ Այն ինձ ավելի շատ խանգարելու է՝ նախագծերիս և նպատակներիս իրագործման համար։

Պահպանում եմ սկզբունքային մոտեցումներս, շարունակում եմ աշխատել նոր, այդ թվում մերձ քաղաքական նախագծեր/գործիքներ ներկայացնելու ուղղությամբ»,- գրել է Հ. Միրզոյանը։

Հիշեցնենք, որ «Հայաստան»« խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն ընտրվել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ, նրա մանդատը պետք է փոխանցվի ցուցակում հաջորդ համարին։