Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը գրում է.
«Եթե մի քաղաքային իշխանություն չի կարողանում 6 տարվա մեջ աղբի հարցը լուծել, ի՞նչ բարոյական իրավունք ունեն խոսել տրանսպորտի բարեփոխումներից, ավելի լուրջ գործերից։ Դուք նույնիսկ չեք կարողանում հասարակ աղբը տանել։
Դուք միայն կարողանում եք ժողովրդին թալանելով իրենց կյանքը բարդացնել` հպարտ քաղաքացուն թողնելով աղբի մեջ։
Սա ապագա ակադեմիական քաղաքի կից տարածքն է։
12.12.2023»։



