Հայաստանում կան տասնյակ քաղբանտարկյալներ։ Հորինված և քաղաքական ենթատեքստ ունեցող գործերով անազատության մեջ են հայտնվել հարգարժան հոգևորականներ՝ Միքայել և Բագրատ սրբազանները։
Այս ամենի ֆոնին նախկին կոռուպցիոն համակարգի ամենավառ ներկայացուցիչներից մեկը՝ Հովիկ Աբրահամյանը, հայտարարում է. «Ինչ ուզում եք ասեք՝ մենք ժողովրդավարական երկիր ենք»։
Մի կողմից սա իրականության ակնհայտ խեղում է։ Սակայն մյուս կողմից՝ Արգամիչն իսկապես կարող է իրեն թույլ տալ նման գնահատական։ Իր և իր նախկին կուսակիցների տարիներով կուտակված սխալներն ու չարաշահումները շահարկելով՝ Փաշինյանը հասավ իշխանության։ Բայց այսօր բանտերում հայտնվել են ոչ թե այդ համակարգի առանցքային պատասխանատուները, այլ մարդիկ, որոնք երկրի այս աղետալի վիճակի ձևավորման հետ կամ քիչ առնչություն են ունեցել, կամ ընդհանրապես կապ չեն ունեցել։
Այս հակասությունն է, որ դարձնում է «ժողովրդավարության» մասին հայտարարությունները ոչ թե համոզիչ, այլ ցավալիորեն խորհրդանշական։



