Հովհաննես Խաչատրյանն ընտրվել է ԿԲ խորհրդի անդ...

Հուլիսի 16-ին ՀՀ ԱԺ-ն փակ գաղտնի քվեարկությամբ ԿԲ խորհրդի անդամ ընտրեց Հովհաննես Խաչատրյանին:

Գաղտնի քվեարկությանը մասնակցել է 99 պատգամավոր: ԿԲ խորհրդի անդամի թեկնածությանը կողմ է քվեարկել 96, դեմ՝ 2 պատգամավոր, մեկ քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

Նշենք, Հովհաննես Խաչատրյանի թեկնածությունը առաջադրել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը:

Խաչատրյանը ծնվել է 1983 թվականին Երևանում, սովորել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում, ունի մագիստրոսի կոչում, 2002-2008թթ. աշխատել է Կենտրոնական բանկի վիճակագրության վարչությունում, նաև պատասխանատու է եղել դրամավարկային և ֆինանսական վիճակագրության որոշակի աշխատանքների համար: