Հոսեյն Ամիր-Աբդոլլահիան. Իրանը չի ընդունի աշխ...

Իրանը չի ընդունի աշխարհաքաղաքական փոփոխություններ Կովկասում: Այս մասին Մոսկվայում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ մամուլի ասուլիսին հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը, փոխանցում է Mehr-ը: Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մասնավորապես ասել է, որ  Իրանը լուրջ է վերաբերվում սեփական եւ տարածաշրջանի անվտանգությանը: «Տարածաշրջանը չի կարող նոր ավելորդ պահանջներ ներկայացնել: Իրանն ակնկալում է, որ այլ երկրները դրականորեն կարձագանքեն իր բարիդրացիության քաղաքականությանը: Մենք չենք ընդունի տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունները Կովկասում: Մենք դեռ մտահոգված ենք սիոնիստների եւ ահաբեկիչների ներկայությամբ»,- ասել է Ամիր-Աբդոլլահիանը: «Մեր ուղերձը մեր բոլոր հարեւաններին` ընդլայնել համագործակցությունը` ի շահ տարածաշրջանի ժողովուրդների»,- հավելել է նա: «Պարոն Լավրովը մատնանշել է ռազմական մանեւրները Կովկասյան տարածաշրջանում: Ադրբեջանի Հանրապետության եւ այլ երկրների կողմից իրականացվել է 6 մանեւր: Իրանը վերջին մի քանի օրում միայն մեկ զորավարժություն է անցկացրել: Այդ մասին երկրներին զեկուցվել է դիվանագիտական ​​ուղիներով: Այս զորավարժություններն իրականացվել են երկր ներսում Իրանի զինված ուժերի կողմից»: