
Խորհրդարանում առաջին ընթերցմամբ ընդունվեց «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագիծն ընդունվեց 74 կողմ և 4 ձեռնպահ ձայներով:
Նախագծով նախատեսվում է պետական սահմանի օդային տարածքի պաշտպանության ժամանակ հակաօդային պաշտպանության զորքերի կողմից հակաօդային պաշտպանության միջոցների օգտագործման կարգը սահմանել Կառավարության որոշմամբ: