ՀՕՄ-ը 10 տոննա պարենամթերք է տրամադրել Արցախի...

Հայ Օգնության Միությունը (ՀՕՄ) Հայաստանի եւ Արցախի Հանրապետության անկախացումից ի վեր իր աշխատանքները գլխավորաբար կենտրոնացրել է հայրենիքի հզորացման՝ հատկապես քաջարի Արցախի ժողովրդի բարօրության համար։

Արցախի Հանրապետությունը ավելի քան հիսուն օր շրջափակման մեջ է, և 120․000 արցախահայերը գոյատևման պայքար են մղում Արցախը կանգուն պահելու համար։

Խորապես գիտակցում ենք, որ դժվարին այս օրերին ճգնաժամը դիմագրավելու համար, Արցախը ավելի քան երբևէ մեր միասնության և օգնության կարիքն ունի։

Կարևոր այս հրամայականից հիման վրա, ինչպես նաև հավատարիմ մնալով «ժողովրդիս հետ, ժողովրդիս համար» իմաստալից իր կարգախոսին, ՀՕՄ-ի Հայաստանի շրջանը, շուրջ 10 տոննա պարենամթերք է հանձնել Արցախի Հանրապետության ներկայացուցչությանը։

Մենք միշտ Արցախի կողքին ենք։ Օրհասական այս օրերին կոչ ենք անում ՀՕՄ-ի մեծ ընտանիքին ու համայն հայությանը՝ օգնության ձեռք մեկնել քաջարի արցախահայությանը, որը հերոսաբար կառչած է պապենական մեր հողերին եւ արթուն պահակն է արյան գնով ազատագրած իր հայրենիքին։

Արցախը մերն է և մնալու է հայկական։

ՀԱՅ ՕԳՆՈւԹՅԱՆ ՄԻՈւԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԱՐՉՈւԹՅՈւՆ