Հոկտեմբերի 9-ին «Հայաստան» դաշինքի պատգամավոր...

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Սիրելի՛ վանաձորցիներ.

Վաղը՝ հոկտեմբերի 9-ին, ժամը 13:00-ին «Հայաստան» դաշինքի պատգամավորների հետ միասին լինելու ենք Վանաձոր քաղաքում՝ հանդիպելու տեղի բնակչությանը, հասկանալու և ուսումնասիրելու տեղում առկա խնդիրները և լսելու ձեր առաջարկները:

Բոլոր հետաքրքրված անձանց հրավիրում ենք հանդիպման 13:00-ին` Վանաձորի տիկնիկային թատրոնի դահլիճում: