Հոկտեմբերի 4-ին հրթիռը պայթել է Քոչարյանների...
«Այսօր դավաճանական խմբակի կարկառուն հողատուներից մեկը լրագրողի հետ զրույցում հռետորական հարց հնչեցրեց, թե ինչու Ռոբերտ Քոչարյանի Ստեփանակերտի տան վրա ռումբ չի ընկել», - անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հարցազրույցին՝ գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ ԼԵՎՈՆ ՔՈՉԱՐՅԱՆԸ եւ ընդգծել. «90-ականներին, երբ հայրս Արցախում շարժման առաջնորդն էր, թե՛ իր աշխատավայրը, թե՛ մեր տան շրջակայքը ռմբակոծվում եւ հռթիրակոծվում էր անդադար, որի հետեւանքով 1992-ին ծանր վիրավորվեց նաեւ մայրս: Երկիրը ծնկի բերած, երկրին տասնյակ միլիարդ դոլարների վնաս հասցրած եւ, ի վերջո, մեր հազարավոր տղաների մահվան պատճառ դարձած այս սրիկաները շարունակում են ցինիկաբար լայն ժպիտով հարցազրույցներ տալ, անամոթաբար ստել, մեղադրել բոլորին ամեն ինչում, միայն, թե չկորցնեն իրենց աթոռներն ու պարգեւավճարները»:
 
Լ. Քոչարյանն ասվածին կից նաեւ լուսանկար է հրապարակել եւ, որպես հետգրություն, հավելել. «Այս նկարն արվել է մեր Ստեփանակերտի բնակարանի պատշգամբից հոկտեմբերի 4-ին, երբ հրթիռը պայթեց մեր տնից 20-25 մետր հեռավորության վրա գտնվող մեր հարեւանների տների վրա: (Երեւի наводка-ն մի քիչ սխալ են տվել ձեզ հայտնի մարդիկ): Այդ օրերին ինչպես գիտեք հայրս Ստեփանակերտում էր եւ մեր տանն էր գիշերում: Ռմբակոծությունից հետո հնարավոր չէր տանը մնալ, քանի որ վնասվել էին նաեւ մեր տան դռներն ու լուսամուտները»: