ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3-ը:
Բացահայտվել է 264 հանցագործություն, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
- 50 դեպք` թմրանյութի հայտնաբերման,
- 32 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
- 26 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
- 25 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
- 16 դեպք՝ հոգեկան ներգործունեության,
- 15 դեպք՝ սառը զենքի հայտնաբերման,
- 14 դեպք՝ խարդախության,
- 8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
- 7 դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման,
- 6 դեպք՝ խուլիգանության,
- 4-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, թմրանյութի իրացման,
- 3-ական դեպք՝ փաստաթղթեր կեղծելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու,
- 2-ական դեպք՝ վստահված գույքի հափշտակման, սպանության փորձի, ծառերը-թփերը ապօրինի հատելու, շորթման։
Բացահայտվել է կողոպուտի, բնակարնային գողության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, համակարգչային հափշտակության, դրամանենգության, ինքնիրավչության, ընդերքի պահպանման կանոնները խախտելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, ուրիշի գույքն ապօրինի օգտագործելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
- 6 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
- 1-ական դեպք՝ խարդախության, բնակարանային գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու։
Հայտնաբերվել է 19 հետախուզվող, կամավոր ներկայացել է 6-ը։
Հայտնաբերվել է 5 անհայտ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 9 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 3 օրում գրանցվել է 53 ավտովթար․ 2 մարդ զոհվել է, 109-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։



