Հնդկաստանը կտրուկ չի կանգնեցնի Ինդոսի հոսքը դ...

Պակիստանի հետ 1960 թվականի Ինդոսի ջրերի մասին պայմանագրի կասեցման որոշումը Հնդկաստանին հնարավորություն է տալիս ենթակառուցվածքային նախագծեր ծրագրել, սակայն նրան հնարավորություն չի տալիս անմիջապես դադարեցնել գետերի հոսքը դեպի հարևան երկիր։ Դրա մասին գրում է «Tribune» պարբերականը։

«Մենք այժմ կարող ենք նախագծեր մշակել՝ ջուրը պահելու կամ այն ​​թեքել արևմտյան գետերի վրա, որոնք պայմանագրով հատկացվել են Պակիստանին, ջուրը ուղղորդելու համար։ Դա չի նշանակում, որ ջրի հոսքը դեպի Պակիստան անմիջապես կդադարի: Ընդսմին, դա նկատալի անորոշություն է առաջացնում Պակիստանում ջրային անվտանգության հարցում, քանի որ Հնդկաստանն այժմ կարող է պլանավորել և անել այնպիսի բաներ, որոնք նախկինում չէր կարող պլանավորել և իրագործել», - հավելել է «Tribune» պարբերականը։

Ինչպես նշում են փորձագետները, Հնդկաստանը չի կարող կտրուկ կերպով դադարեցնել Պակիստանին ջրամատակարարումը։ «Սակայն մենք կարող ենք ուսումնասիրել արևմտյան գետերի ջրերն օգտագործելու եղանակները՝ գնահատելով պահեստավորման կամ շեղման նախագծերի իրագործելիությունը: Այս նախագծերի իրականացման համար կարող է տևել մեկ տասնամյակ կամ ավելի: Պայմանագրի կասեցումը առաջին քայլն է: Այժմ մենք կարող ենք սկսել իրագործելիության ուսումնասիրություններ, որոնք նախկինում չեն քննարկվել», - նշում են փորձագետները:

Հնդկաստանն արևմտյան գետերի վրա ունի մի քանի հիդրոէլեկտրակայանների նախագծեր։ Կառավարությունն այժմ կարող է պատվիրել վայրերի վերագնահատում՝ նախագծեր մշակելու և դրանց իրագործելիությունը գնահատելու համար։ Սակայն, ինչպես նշվում է Դելիում գործող Observer Research Foundation վերլուծական կենտրոնի հոդվածում, վտակներից հոսող ջուրը կարող է հեղեղել Քաշմիրի հովիտը, եթե կուտակվի, և երեք գետերից միայն մեկի հունը փոխելը հարյուրավոր կիլոմետրեր երկարությամբ արհեստական ​​գետի կառուցում կպահանջի։

Հնդկաստանի ԱԳՆ-ն չորեքշաբթի երեկոյան հայտարարեց Հնդկաստանի և Պակիստանի միջև ջրային ռեսուրսների բաժանման մասին 1960 թվականի Ինդոսի ջրերի մասին պայմանագրի անհապաղ կասեցման մասին։ Որոշումը ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, մինչև Պակիստանը «հավաստիորեն և անդառնալիորեն» չդադարեցնի միջսահմանային ահաբեկչությանն իր աջակցությունը։ Նյու Դելին այդ քայլին է դիմել Հնդկաստանի Ջամմու և Քաշմիր միութենական տարածքի Պահալգամ զբոսաշրջային քաղաքում տեղի ունեցած և 26 մարդու կյանք խլած ահաբեկչական հարձակման արդյունքում միջսահմանային կապերի հայտնաբերումից հետո։