Հնդկաստանը դարձել է աշխարհում էներգիայի երրոր...

Հնդկաստանն աշխարհում երրորդ տեղն է զբաղեցրել էներգիայի սպառման ցուցանիշով։ Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Նարենդրա Մոդին՝ ելույթ ունենալով Գոայում էներգետիկ շաբաթվա բացմանը։

«Ամբողջ աշխարհի փորձագետները կարծում են, որ Հնդկաստանը շուտով կդառնա աշխարհի երրորդ խոշորագույն տնտեսությունը։ Էներգետիկ ոլորտը կարևոր դեր է խաղում Հնդկաստանի աճի այս պատմության մեջ: Հնդկաստանն արդեն դարձել է էներգիայի՝ մեծությամբ երրորդ սպառողն աշխարհում, Հնդկաստանը նավթի՝ մեծությամբ երրորդ սպառողն է աշխարհում», - ասել է կառավարության ղեկավարը: