Հնդկաստանը չի պատրաստվում ռուսական հացահատիկ...

Հնդկաստանը դեռ չի նախատեսում շուկա բացել ռուսական հացահատիկի ներմուծման համար, ուշադրության կենտրոնում է հնդիկ արտադրողների արտահանումը։

«Մենք ցանկանում ենք արտահանել մեր սեփական ցորենը, Հնդկաստանն ինքն է արտահանող երկիր»,- լրագրողներին ասել է Ռուսաստանում Հնդկաստանի դեսպան Վինայ Կումարը:

Դեսպանն ընդգծել է, որ անհրաժեշտության դեպքում ռուսական հացահատիկի մատակարարման սահմանափակումները կվերացվեն, սակայն առայժմ նման անհրաժեշտություն չկա։