Հնդկաստանում ռոբոտ-շները մասնակցել են Բանակի օրվան նվիրված զորահանդեսին, որը տեղի է ունեցել արևմտյան Մահարաշտրա նահանգի Պունե խոշոր քաղաքում, հայտնում է indiatimes.com-ը:
Դրանց ներգրավվումը նպատակ ունի ցույց տալու Հնդկաստանի բանակի՝ դեպի առաջադեմ տեխնոլոգիաներ ձգտելու ջանքերը: Ռոբոտ-շները կարող են հեռակառավարվել կամ գործել ինքնուրույն, կրել զենքեր, գիշերային տեսողության և ջերմային տեսախցիկներ, անօդաչու թռչող սարքեր և ռոբոտային ձեռք՝ առարկաները կառավարելու համար:
Այս ռոբոտները նախատեսված են բարդ միջավայրերում աշխատելու համար՝ նվազեցնելով զինվորների համար ռիսկերը: Դրանք կարող են տեղաշարժվել աստիճաններով, զառիթափ թեքություններով և բեկորներով լի տարածքներով: Դրանք նախատեսված են ծայրահեղ ջերմաստիճանների պայմաններում (-40°C-ից +55°C) աշխատելու համար: Ռոբոտները դիմացկուն են փոշու և ջրի նկատմամբ:
Հաղորդվում է, որ հնդկական բանակը ստացել է այս ռոբոտ-շներից ստացել է 100 օրինակ: