Հնդկաստանում կրոնական երթի ժամանակ հրմշտոցի հ...

Հնդկաստանի կենտրոնական Ուտար Պրադեշ նահանգի Հաթրաս թաղամասում կրոնական միջոցառման ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 100-ը։ Այս մասին լրագրողներին հայտնել են նահանգի ոստիկանությունից։

107 զոհվածների մեջ մեծամասնությունը կանայք են։ Նախնական տվյալներով՝ միջոցառման ժամանակ կրոնական քարոզիչը դիմել է իր հետեւորդներին հատուկ կանգնեցված վրանում։ Սենյակում շատ մարդ է հավաքվել, տոթ է եղել, մարդիկ սկսել են շտապ հեռանալ վրանից։ Հետո սկսվել է հրմշտոցը։