Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կստեղծվի:
Չզեկուցվող հարցերի շարքում ընդգրկված համապատասխան որոշումը հավանություն ստացավ կառավարության նիստում:
Նշվում է, որ Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդը կտեղակայվի Նյու Դելիում Հայաստանի Հանրապետության դեսպանության շենքում: