Հնդկաստանից ներմուծվող ապրանքների մաքսատուրքե...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Հնդկաստանից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը մինչև 50% կրկնապատկելու որոշումը ուժի մեջ է մտել, հաղորդում է Reuters-ը։

Դա հանգեցրել է աշխարհի երկու ամենամեծ ժողովրդավարությունների և ռազմավարական գործընկերների միջև լարվածության աճի։

Հնդկաստանի կողմից ռուսական նավթի գնումների վրա սահմանված 25% պատժիչ մաքսատուրքը լրացնում է Թրամփի կողմից Հնդկաստանից ներմուծվող ապրանքների վրա նախկինում սահմանված 25% մաքսատուրքը։

Սա Միացյալ Նահանգների կողմից սահմանված ամենաբարձր մաքսատուրքերից մեկն է և համեմատելի է Բրազիլիայի և Չինաստանի մաքսատուրքերի հետ։