ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին:
Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջում:
Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղի էր ունեցել 2 երկրների ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը:



