
ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնից հայտնում են, որ ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի, ՀՀ ԱԳՆ-ի և ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանատան հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ մեր բարեկամ Հնդկաստանի 170 քաղաքացիներ հունիսի 18-ին և 19-ին ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ում կհանձնեն կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետազոտության արագ թեստեր:
Կենտրոնը սերտ համագործակցելով առողջության առաջնային պահպանման օղակների հետ, լիարժեքորեն ներգրավվել է, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ տարվող պայքարի կանխարգելման և վերահսկման գործընթացում: ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ն, մշտապես մտահոգվելով մեր քաղաքացիների առողջության պահպանման, համավարակի դեմ տարվող պայքարի կանխարգելման և արագ հաղթահարման հարցերով, ինչպես նաև անմիջական մասնակից լինելով կենսանվտանգության ապահովման գործընթացի իրականացմանը, բարձր պատասխանատվությամբ և պատվով է կատարում իր ստանձնած պարտավորությունները:
ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ն կոչ է անում մեր քաղաքացիներին խստորեն պահպանել ՀՀ պարետատան և առողջապահության նախարարության ցուցումները և հիշեցնում է, որ վարակի տարածման կանխարգելման համար շատ կարևոր է յուրաքանչյուր անձի վարքագիծը:
Կրկին հորդորում ենք սահմանափակել շփումները, հետևել անձնական հիգիենային, մարդաշատ վայրերում պահպանել սոցիալական հեռավորություն, կրել բժշկական դիմակներ և ձեռնոցներ:
ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի բուժանձնակազմը ամենօրյա ռեժիմով շարունակում է իրականացնել իր գործառույթները և կենտրոնի պացիենտներին տրամադրել որակյալ բուժօգնություն: