
Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Երևանն ու Թեհրանը շարունակում են քննարկումները Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Հայաստան այցը կազմակերպելու ուղղությամբ։
Այս մասին դեսպանը հայտարարել է մամուլի ասուլիսի ընթացքում։
«Երկու կողմերն էլ աշխատում են Իրանի նախագահի՝ Հայաստան այցելության կազմակերպման ուղղությամբ։ Անգամ ստեղծված այս դժվար պայմաններում ես հանդիպել եմ Հայաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների հետ, քննարկել մեր նախագահի այցի հարցը, փոխանակվել ենք նաև այն փաստաթղթերի ցանկով, որոնք այցի շրջանակներում կարող են ստորագրվել։ Մենք հիմա դիտարկում ենք բոլոր ծրագրերը, որոնք նախատեսված են Իրանի նախագահի համար, որպեսզի հնարավորության դեպքում ամռանը կազմակերպենք այդ այցը։ Պատերազմ լինի, թե չլինի, կյանքը շարունակվում է»,-մանրամասնել է դեսպանը։