Հնարավոր չէ, որ այս վիճակի մեղավորները պատասխ...
Մենք 1998 թվականին ունեցել ենք տարաձայնություններ մոտեցումների մեջ, իսկապես ունեցել ենք և դա բերել է կոնֆլիկտի, բերել է արտահերթ ընտրությունների, բայց այդ տարաձայնությունները չէին բերել ողբերգական հետևանքների։ Այս մասին հայրենադարձների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ 
«Ես չէի համեմատի երբեք վիճակը հիմա և վիճակը 98 թվականներին: Ուղղակի մենք չենք ընդունել մեկ մոտեցում և  իրարից բաժանվեցինք։ Հիմա վիճակը ուրիշ է։ Ուղղակի ես չեմ պատկերացնում, թե ոնց է հնարավոր հրահրել պատերազմ, 5000 զոհ տալ, 150 000 մարդու ունեզրկել, ընդհանուր Ղարաբաղում ինչ-որ կորցրել ենք առնվազն 80 միլ միլիարդ դոլարի արժեք ուներ, այդ ամեն ինչը մնաց այնտեղ և դրա համար, որ մարդիկ պատասխան չտան, որոշում կայացողները  պատասխանատուները, հնարավոր չի։ Ես չեմ հասկանում՝ հետո ես ո՞նց պիտի մարդամեջ դուրս գամ և մարդկանց աչքերին նայեմ, եթե այդպիսի հարց տան։ Հետևանքները չափազանց ծանր են՝ այդ կարգի քայլերից խուսափելու համար։ Ուղղակի հնարավոր չի»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։