Արտագնա աշխատանքի մեկնողներին հարկելու հետ կապված բնակիչներին ծանուցումներ են եկել, չնայած իրենց նկատմամբ որեւէ հարկային վարչարարարություն չի իրականացվել: Այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Երեւան-Մարտունի ճանապարհը փակած բնակիչների հետ հանդիպման եկած Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:
«Հարցը բարձրացվել է, հիմա էլ քննարկման փուլում է: Օրենքը մշակվել ու ուժ է ստացել 2016 թվականին։ Այդ ժամանակ որոշվել է, որ արդեն 2024 թվականից կգործի օրենքը։ Ես այս հարցը բարձրացրել եմ ՊԵԿ նախագահի մոտ։ Արդեն 15 օր է՝ քննարկումներ են տարվում, որպեսզի հասկանան, թե ինչ լուծումներ պետք է տրվեն հարցին։ Եկեք իրար հետ սպասենք, մինչև քննարկումներն ավարտվեն»,-ասաց նա: