Հիշողություն, արմատ չունեցողին Այթմատովը կոչո...

Այս իշխանությունն անհավատալի տաղանդ ունի, հիմա պարզվում է, որ իրենց թիկնազորը և ՊՊԾ-ն շատացել է, եղած-չեղած մարդու հետևից մարդ են դնում, որովհետև ընդդիմությունն է մեղավոր, ընդդիմությունը ուզում է իրենց խփի, վախեցած են: Այս մասին Աժ-ում ունեցած ելույթի ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Անդրադառնալով Փաշինյանի ելույթին՝ Մանուկյանն ասաց. «Հիշողություն, արմատ չունեցողին Այթմատովը կոչում էր մանկուրտ»:

Ըստ Չինգիզ Այթմատովի «Եվ դարից երկար ձգվում է օրը» վեպի՝ մանկուրտը դա գերեվարված անձ է, որը բռնի կերպով վերածվել է անհոգի ստրուկի, լիովին ենթարկվում է տիրոջը և անցյալ կյանքից ոչինչ չի հիշում:

«Պարոն Կոնջորյանին էլ փոխանցեք, որ երբ ասում է՝ դուք ձեր իշխանության ժամանակ... Ախր ես հեռուստատեսությամբ իշխանություն քննադատող խմբագիր էի, իսկ Կոնջորանն, օրինակ, 2011 թվականին ՀԺԱՄ-ի երիտասարդական թևի ղեկավար էր, որը 2012 թվականին պետք է պաշտպաներ ՀՀԿ-ին և իրենց կուսակցության նախագահ Վահան Մկրտչյանը պետք է դառնար ԱԺ պատգամավոր։ Էդ որ ասում է երկիրը թալանել են՝ մի անգամ այդ մասին նա Բարսեղ Բեգլարյանին ասե՞լ է, որի բարեգործական կազմակերպության մեջ է եղել»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։