ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը հերքում է մամուլի հրապարակմամբ հաղորդված տեղեկությունը, ըստ որի` ինքը մասնակցել է խմբակցության գրասենյակում տեղի ունեցած ժողովին. «3 ժամ տևած հավաքի ընթացքում խոսվել է հաջորդիվ կայանալիք ԱԺ նիստին ներկայացվելիք ՍԴ թեկնածուի մասին, ներկաներից մեկն ասել է` պետք չէ միանգամից մերժել, պետք է լսել, մերժման գործընթացը նուրբ իրականացնել: Էդգար Առաքելյանն էլ գտել է, որ պետք չէ մերժել նաեւ ընդդիմության բոլոր առաջարկները, ինչ է թե ընդդիմությունն է դա առաջարկում, որովհետև երբեմն բավականին խելացի-հետաքրքիր առաջարկներ էլ են լինում»-ասված է հրապարակման մեջ:
Հրապարակմանն ի պատասխան` պատգամավորը գրել է. «Այդ հավաքին չեմ մասնակցել, իսկ ընդդիմության՝ երբեմն արվող լավ առաջարկները չմերժելու մեխանիզմների ստեղծման մասին խոսել և կոնկրետ առաջարկություն արել եմ երեքշաբթի օրը ԱԺ ամբիոնից»:
Politik.am-ի հետ զրույցում Էդգար Աեաքելյանն ասաց, որ խոսքը ԱԺ-ում ոչ ֆորմալ ընթացակարգերի ներդրման իր առաջարկի մասին է. «Նպատակն այն էր, որ ընդդիմությունը օրենք չհեղնակի ուղարկի կառավարություն, կառավարությունն էլ բացասական եղրակացություն տա, մեր հանձնաժողովներն էլ կաշկանդված լինեն այդ եզրակացությամբ: Առաջարկում էի ըննդիմությանը աշխատել կառավարող խմբակցության հետ, որպեսզի միասնաբար կարողանանք ըստ պատշաճի իրականացնել օրենքների ընդունման ընթացակարգերը»:
Թե ինչպես կմեկնաբանի այն դիտարկումը, ըստ որի` ըննդիմության ներկայացրած նախագծերը մերժելը որոշակի միտում է ենթադրում պատգամավորը պատասխանեց. «Կարող ենք հաշվել, թե ըննդիմության ներկայացրած նախագծերից քանիսն են ընդունվել, քանիսը` ոչ: Հենց այսօր քննարկեցինք «Լուսավոր Հայաստան»-ի ներկայացրած օրինագիծը, որը դրական եզրակացություն էր ստացել, թե՛ կառավարության, թե՛ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողվի կողմից: Կարծում եմ` այս քառօրյայի ընթացքում էլ կան նման նախագծեր»:
Առաքելյանը ամփոփեց` դրանք մերկապարանոց հայատարություններ են, որևէ հիմք չկա ասելու, թե մենք միտված ենք ինչ-որ բան չընդունելու կամ անընդհատ արգելափակելու: Եթե նախագծում բավարար փաստարկներ ու հիմնավորումներ կան, ապա այն միանշանակ ընդունվելու է:



