Հիմնովին թարմացվել է Սիլիկյան թաղամասի լուսավ...

Երևանի Սիլիկյան թաղամասի լուսավորության ցանցը հիմնովին թարմացվել է  շուրջ 450 էներգախնայող լուսատուներով:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Այս մասշտաբային աշխատանքի ընթացքում հին նատրիումային լուսատուները փոխարինվել են նոր և անվտանգ լուսատուներով: Նաև տեղադրվել են 15 նոր լուսակետեր, փոխվել է 500 մետր մալուխ:

Ընդհանուր առմամբ 500 սյուների վրա աշխատանքներ են կատարվել՝ Սիլիկյան թաղամասն ապահովելով անխափան լուսավորությամբ: