Հիմնանորոգվում են Տ-3-14/Մ-5/-Մրգաշատ-Ալաշկերտ-գ․Արմավիր (Տ-3-16) ավտոճանապարհի 3 հատվածները՝ մոտ 4.1կմ ընդհանուր երկարությամբ (կմ0+000-կմ1+300, կմ3+000-կմ4+200 և կմ4+700-կմ6+200), հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Ճանապարհն անցնում է Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղով։ Կապալառու կազմակերպության՝ «Եվրոբուդ պլյուս» ՍՊԸ-ի կողմից տարբեր տեղամասերում իրականացվում են տարբեր բնույթի շինարարական աշխատանքներ. կատարվում են հողային, հիմքի շերտերի կառուցման աշխատանքներ։
Մեկնարկել է նաև ճանապարհի ասֆալտապատումը։
Ֆիանսավորումը կատարվում է ՀՀ պետական բյուջեից։