Հիմա ժամանակն է բացել Թուրքիա-Հայաստան սահման...

Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝ հիմա ժամանակն է բացել Թուրքիա-Հայաստան սահմանը, մնայուն խաղաղություն հաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև։
«Արարատի միւս կողմէն կ՚անցնիմ այս կողմ։

Հիմա ժամանակն է բանալու Թուրքիա-Հայաստան սահմանը, մնայուն խաղաղութիւն հաստատելու Հայաստանի ու Ատրպէյճանի միջև…

Պատերազմներով պարտուեցանք բոլորս։
Մնայուն խաղաղութեան համար բոլորս պատասխանատուութիւն առնենք, յաղթենք բոլորս …»,- ասված է գրառման մեջ: