Սահմանադրության փոփոխության պահանջ դրել է Ադրբեջանը. անգամ, եթե դուք ուզում եք բարելավել այն, հաշվի առնելով, որ նման պահանջ դնում է թշնամի պետությունը՝ դուք պետք է հետ կանգնեք այդ մտքից: Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
«Անկախության հռչակագիրը, որը վկայակոչվում է նաև Սահմանադրության պրիամբուլայում՝ պարունակում է երկու սկզբունքային կարևորության հարց.
1. Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանություն
2. ՀՀ-ի հանձնառություն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման, սատարման հարցում:
Ընդ որում՝ այս երկու դրույթները ներկա քաղաքական մեծամասնության նախընտրական ծրագրի դրույթներն էին: Հիմա, որ դուք ուզում եք փոխել դրանք, ո՞ւմ շահերն եք սպասարկում»,- նշել է նա:



