
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 2024թ. ծախսերը կազմել են 102.7 մլրդ դրամ։ Այս մասին հունիսի 9-ին հայտնել է հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում, «ՀՀ 2024թ. պետական բյուջեի կատարման մասին» հաշվետվության քննարկման ժամանակ։ Միջոցների իրացումը կազմել է 94.9 տոկոս: «Կոմիտեն իրականացնում է 2 ծրագիր: Սկզբում այդ ծրագրերը ներառում էին 13 միջոցառում, սակայն հետո որոշվեց դրանց թիվը հասցնել 17-ի»,- նշել է Հովհաննիսյանը: Նախարարի խոսքով՝ Պետական եկամուտների կոմիտեին հատկացված միջոցների տարբերությունը 2023թ. համեմատ կազմել է 64 մլրդ 526 մլն դրամ: