ՀՀԿ-ում քֆուրչիների և ֆեյք քշողների զորահավաք...

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն ծանր վիճակում են հայտնվել։ Իրենց իսկ կողմից սադրանքի արդյունքում, քաղաքական դաշտում այնպիսի քննարկումներ են սկսվել և այդ քննարկումների ընթացքում այնպիսի երկաթբետոնյա փաստերի վրա հիմնված հարցեր են հնչում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների կողմից, որ քարը քարին չի մնում։ 

Սերժ Սարգսյանի համար հիմա գերխնդիր է դարձել պարզապես կանգնեցնել այս քննարկումները, քանի որ սրա արդյունքում հասարակության գրեթե բոլոր շերտերի համար արդեն ակնհայտ է  դարձել իր և Նիկոլ Փաշինյանի կապը, 2018 թվականին իր կողմից իշխանության հանձնելու փաստը, չնայած եղած տարբերակներին։ 

Քննարկումը երրորդ նախագահը չի կարողանում կանգնեցնել պայմանավորվածությամբ։ Սրա մասին են վկայում շարունակվող օբյեկտիվ հարցադրումները։ Հենց սա է պատճառը, որ ՀՀԿ-ում քֆուրչիների և ֆեյք քշողների զորահավաք է հայտարարվել։ Կապ են հաստատել անգամ այնպիսի քարոզչական գործիքների հետ, որոնց վաղուց էին ֆինանսավորում և խոստացել են վերականգնել ֆինանսավորումը։ Բոլորի առաջ մեկ խնդիր է դրված՝ հայհոյել, զրպարտել, պիտակավորել բոլոր նրանց, ովքեր փաստարկված հարցեր կտան Սերժ Սարգսյանին։ Քֆուրչիներին ու ֆեյք քշողներին ասվել է, որ շեֆը հետևում է ու ամենաջանասերները առանձին կպարգևատրվեն։