
ՀՀԿ-ն Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ծրագիր ունի: Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Մենք առանց ծրագրի չենք գործում, ունենք ծրագիր, բայց չեմ կարծում` այդ ծրագիրը հրապարակային դարձնելն այս պահին ճիշտ է»,- ասաց նա: