«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Չնայած երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիմը հրաժարվեց մասնակցել հունիսի 7-ի ընտրություններին, սակայն իրենց ուժերի ներածի չափով փորձում են աջակցել ընդդիմադիր ուժերին` ԲՀԿ-ին եւ «Ուժեղ Հայաստանին», բայց շարունակում են սեւ քարոզչությունը «Հայաստան» դաշինքի դեմ։
Որպես խորհրդարանական ուժ՝ օրենքով իրենց հասանելիք ընտրական հանձնաժողովների տեղերը ՀՀԿ-ն տրամադրել է 2 ընդդիմադիր ուժերին, տեղերում էլ ՀՀԿ-ական ակտիվիստներն ու գործարարներն են ակտիվ աշխատում` աջակցում այդ ուժերին։
Օրինակ, Գագիկ Ծառուկյանի՝ Սյունիք այցի ժամանակ Կապանում նրա հավաքին մեծ թվով տեղի ՀՀԿ-ականներ են ներկա եղել։ Ծառուկյանին ընդունել են զուռնա-դհոլով, աղուհացով։



