ՀՀ ոստիկանները ՌԴ իրավապահների կողմից հետախու...

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 28-ին Կիև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 32-ամյա Սասուն Ս.-ն, որը 2020 թ. հունիսի 11-ից ՌԴ Պենզայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր բռնաբարության մեղադրանքով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ոստիկանությունը։

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազություն: