ՀՀ վարչապետն ընդունել է Amazon web services ը...

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Amazon web services ընկերության տարածաշրջանային երկրների հանրային քաղաքականության գծով ղեկավար Ֆրանկո Սպիչիարելիին:

Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը կարևորել է Amazon ընկերության հետ համագործակցությունը և նշել, որ տեխնոլոգիական ոլորտի զարգացումը ՀՀ կառավարության համար ունի առաջնահերթ նշանակություն: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ Amazon-ի հետ փոխգործակցությունն ու ակտիվ երկխոսությունը կնպաստի համատեղ ծրագրերի իրականացմանը:

Ֆրանկո Սպիչիարելին ընդգծել է Հայաստանի հետ համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունն ու հավելել, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ ակտիվ քննարկումների փուլում են:

Մասնավորապես, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել թվայնացման ոլորտում ծրագրերի իրականացմանն ու այդ ուղղությամբ առաջիկայում նախատեսվող համատեղ աշխատանքներին: