ՀՀ վարչապետն ու գործարար Վլադիմիր Եվտուշենկով...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է գործարար Վլադիմիր Եվտուշենկովին։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ՀՀ-ում տնտեսության ընդհանուր զարգացումների, ինչպես նաև պետություն–մասնավոր հատված փոխգործակցության շուրջ։

Վլադմիրի Եվտուշենկովը ռուսաստանցի գործարար է, АФК «Система» ներդրումային ընկերության 49,2 % բաժնետոմսերի սեփականատերը: Forbes ամսագրի տվյալներով՝ 2022թ-ին զբաղեցրել է ռուսաստանցի միլիարդատերերի ցուցակում 51-րդ տեղը: