ՀՀ վարչապետն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը...

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնին:  

Ինչպես հայտնում է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունըվարչապետը կարևորել է ԱՄՆ-ի հետ սերտ համագործակցության հետևողական զարգացումը և հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության օրակարգի շարունակական առաջմղումըՆիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ վարչակազմի օժանդակությունը մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում և հավելելոր այդ օրակարգի իրացումը ՀՀ կառավարության համար ռազմավարություն է ու առաջնահերթությունՄիաժամանակվարչապետը կարևորել է ԱՄՆ ջանքերը՝ տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման նպատակով:

Իր հերթինԷրիկա Օլսոնը նշել էոր ԱՄՆ-ն շարունակելու է արդյունավետ համագործակցությունը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ կյանքի կոչման ուղղությամբ և նշելոր իր երկրի կառավարությունը մեծապես կարևորում է ՀՀ-ի հետ հարաբերությունների շարունակական զարգացումըայդ թվում՝ տնտեսության ոլորտում:

Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանըՍտեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության միջազգային մեխանիզմի ձևավորմանըԱդրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամինՀայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանըտարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր: