ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունն իր 1 500-...

Այսօր՝ հունվարի 17-ին Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունն իր 1500-րդ պարեկությունն է իրականացրել Ադրբեջանի հետ սահմանին մոտ գտնվող շրջաններում։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության Х-ի միկրոբլոգում արված գրառումից։

«Առաքելության առջև դրված է տեղում իրավիճակը վերահսկելու և դրա մասին զեկուցելու առաջադրանք։ ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը պարեկություն է իրականացնում 6 օպերատիվ բազայից, որոնք տեղակայված են Կապանում, Գորիսում, Ջերմուկում, Եղեգնաձորում, Մարտունիում ու Իջևանում», - նշված է գրառման մեջ։