ՀՀ-ում ԱՄՆ Դեսպան Թրեյսին Արտակարգ իրավիճակների նախարարի հետ այցելեց վերանորոգված երկու հրշեջ կայաններ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։
Այս երկու կայանների հրշեջ-փրկարարական կարողությունների մեծացման շնորհիվ հնարավոր է դարձել 2 անգամ արագ արձագանքել արտակարգ իրավիճակներին և դա, անշուշտ, թույլ կտա փրկել մարդկային կյանքեր։
Վերանորոգման աշխատանքները ֆինանսավորվել են ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Մարդասիրական օժանդակության ծրագրի ներքո։



