ՀՀ ՏԿԵ նախարարը Գեղարքունիքի և Տավուշի մարզեր...

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը մեկնել է Գեղարքունիքի և Տավուշի մարզեր, ծանոթացել ճանապարհաշինարարությանը: 

ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի, Ճամբարակի համայնքապետ Վազգեն Ադամյանի, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի ուղեկցությամբ մարզպետը դիտարկել է դեպի Ճամբարակ-Աղբերք ճանապարհի սողանքային փլուզված հատվածի վերականգնման աշխատանքները։ 

Վերոնշյալ հատվածի շինարարական աշխատանքների մրցույթն արդեն կայացել է, առաջիկա օրերին շինարարական աշխատանքները կմեկնարկեն։

Այնուհետև նախարարն ու Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը ծանոթացել են  Թթուջուր-Նավուր հանրապետական նշանակության ավտոճանապարհի 15.1 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին։ 

Ներկայումս ակտիվ հողային աշխատանքներ են իրականացվում փլուզված հատվածի վրա։ Շուրջ 11.1 կմ երկարությամբ հատվածի վրա տեղադրված է խոշորահատիկ ներքին շերտի և մանրահատիկ վերին շերտի ասֆալտբետոնը, որից 8 կմ վերին շերտը չի ընդունվել բացասական լաբորատոր փորձարկումների պատճառով։ 

Նախարարը տեղում շինարարին և պատասխանատուներին հանձնարարել է վերացնել թերությունները, ամբողջությամբ փոխել ներքին շերտը և բացառել անորակ և նախագծային շեղումներով աշխատանքը։ 

Ճանապարհի նշված հատվածի պայմանագրային ընդհանուր արժեքը 2 մլրդ դրամից ավել է։