ՀՀ տարածքում կան շատ փակ և դժվարանցանելի ճանա...

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը (բուք է), Բերդ-Ճամբարակ, Ալագյազ-Արթիկ (բուք է) ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Ծիլքար-Սպիտակի ոլորանների սկզբնամաս (բուք է), Ծաղկահովիտ-Ծիլքար, Գորայք-«Զանգեր», Ջրաբեր-Ֆանտան (բուք է) ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Սպիտակի, Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար:

Գեղարքունիքի մարզի, Տիգրանաշենի ոլորաններում, Տաթև-Լծեն, Գորիս-Սիսիան, Արա գյուղ-Բուժական, Աբովյանի, Ապարանի, Արագածի և Թալինի տարածաշրջանների, Ջերմուկ քաղաք տանող, Սպիտակ, Ստեփանավան և Վանաձոր քաղաքների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Ճամբարակ քաղաքում և Շինուհայր գյուղում բուք է: