ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարարը կմասնակցի Համ...

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը Ժնևում կմասնակցի Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության տարածաշրջանային համաժողովին։ Նրան Շվեյցարիա գործուղելու  վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 26-ի որոշումը հրապարակված է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։

«Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանին 2022 թվականի նոյեմբերի 1-4-ը գործուղել Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև)՝ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության տարածաշրջանային համաժողովին մասնակցելու նպատակով»,- ասվում է որոշման մեջ։

Փաստաթղթում նաև նշվում է. «Ընդունել ի գիտություն, որ Տիգրան Գաբրիելյանի՝ Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին»: