ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գ...

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանին սեպտեմբերի 21-24-ը գործուղել է Ֆրանսիա: Այս մասին տեղեկանում ենք կառավարության աշխատակազմից:

Որոշման մեջ նշվում է, որ Գայանե Գաբրիելյանը Փարիզում կմասնակցի «Կանաչ տնտեսություն» խորագրով  վեհաժողովի չորրորդ հանդիպմանը:

Հիշեցնենք, որ Գայանե Գաբրիելյանը մինչ փոխնախարար դառնալը սիրել է ժամանակն անցկացնել «Տիկ-Տոկ»-ում՝ մանկական ձայնով կարճ տեսանյութեր տեղադրելով այնտեղ։